National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.04.2019
«Հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ». Ռուբեն Ռուբինյան
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության դերը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայ-արգենտինական միջխորհրդարանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, եւ հայկական կողմը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արգենտինայի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:

Միջխորհրդարանական համագործակցության շրջանակում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է երկու պետությունների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի արդյունավետ եւ փոխգործակցային գործունեությունը` հույս հայտնելով, որ այս ձեւաչափում ավելի ակտիվ համագործակցությունը կարտացոլի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են նաեւ ավելի սերտ փոխգործակցության կարեւորությունը, մասնավորապես տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ կապերի խթանումը զբոսաշրջության զարգացման ոլորտում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am